«Հայաստանի ներկայիս քաղաքական ղեկավարությունն առաջնորդվում է այն ուժերի շահերով, որոնք գտնվում են Հայաստանից և Ռուսաստանից շատ հեռու։ Նրանք սպասարկում են այդ օրակարգը։ Մասնավորապես՝ առճակատում Ռուսաստանի հետ, Կովկասում նոր թեժ կետերի ստեղծում և այլն»,- ասել է ԱՊՀ երկրների ինստիտուտի առաջատար գիտաշխատող, քաղաքագետ Ալեքսանդր Դուդչակը։               
 

Կառավարության ծրագիրն ուղարկվեց ԱԺ

Կառավարության ծրագիրն ուղարկվեց ԱԺ
18.06.2012 | 14:12

Կառավարության արտահերթ նիստը հունիսի 18-ին վարեց ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը։ Սա պայմանավորված էր մեկ փաստով. հաստատվեց կառավարության գործունեության 2012-2017 թթ. ծրագիրը։ Առաջիկա մեկ շաբաթվա ընթացքում կհրավիրվի Աժ արտահերթ նիստը, որում կքննարկվի կառավարության ծրագիրը։ Չի բացառվում, որ ԱԺ արտահերթ նիստում կառավարության ծրագրի շուրջ պատգամավորական կրքերը բորբոքվեն, քանի որ 5-րդ գումարման ԱԺ-ում առկա են և ընդդիմադիրները։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 8960

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ