ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Ո՞վ է Այզենկոտը, և ի՞նչ կարող է փոխվել Մերձավոր Արևելքում

Ո՞վ է Այզենկոտը, և ի՞նչ կարող է փոխվել Մերձավոր Արևելքում
09.11.2026 | 12:02

Իսրայելում տեղի ունեցած խորհրդարանական ընտրություններից հետո երկրի քաղաքական կյանքում լուրջ փոփոխությունների հնարավորություն է ստեղծվել։ Երկար տարիներ Իսրայելի քաղաքականությունը որոշող Բենիամին Նեթանյահուն կորցրել է խորհրդարանական մեծամասնությունը, իսկ երկրի նախագահի կողմից նոր կառավարություն ձևավորելու մանդատ ստանալու համար ընտրվել է նրա գլխավոր քաղաքական մրցակիցը՝ Գադի Այզենկոտը։
Գադի Այզենկոտը 66-ամյա իսրայելցի քաղաքական և ռազմական գործիչ է, Իսրայելի պաշտպանության բանակի նախկին գլխավոր շտաբի պետը, որը այդ պաշտոնը զբաղեցրել է 2015-2019 թվականներին։ Նա ունի ռազմական կառավարման մեծ փորձ, իսկ վերջին տարիներին աստիճանաբար դարձել է Նեթանյահուի քաղաքական հակառակորդներից մեկը։
Առաջին հերթին՝ Նեթանյահուի երկարամյա քաղաքական կառավարման ավարտի հավանականությունն այժմ դարձել է իրական քաղաքական օրակարգի մաս։ Սակայն պետք է հասկանալ, որ նույնիսկ կառավարության փոփոխությունը չի նշանակում Իսրայելի արտաքին և անվտանգային քաղաքականության կտրուկ փոփոխություն։
Իսրայելի իշխանության հնարավոր փոփոխությունը կարևոր իրադարձություն է ոչ միայն այդ երկրի, այլև ամբողջ Մերձավոր Արևելքի համար։
Իսրայելի քաղաքական որոշումները անմիջական ազդեցություն ունեն Իրանի, ԱՄՆ-ի, արաբական պետությունների և տարածաշրջանային անվտանգության ընդհանուր հավասարակշռության վրա։

Վահան ԲԱԲԱՅԱՆ
Դիտվել է՝ 3692

Մեկնաբանություններ

¶ը պաշ­տոն է նվի­րում" />
Երբ շշից դուրս ե­կած ջի­նը պաշ­տոն է նվի­րում