ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի փեսա և ՈՒկրաինայի շուրջ բանակցություններում Սպիտակ տան հատուկ բանագնաց Ջարեդ Քուշները սուր քննադատության է արժանացել ՈՒկրաինայում ու Եվրոպայում: Պուտինին անվանելով «քաղաքականության գրոսմայստեր»՝ նա ռուս-ուկրաինական հակամարտությունը բնութագրել է որպես միջնորդավորված պատերազմ, որտեղ Եվրոպան ֆինանսավորում և զինում է ՈՒկրաինային՝ Ռուսաստանին դիմակայելու համար։               
 

Ողջո՜ւյն, ի՛մ սուլթան (կեսար), մահվան գնացողները ողջունում են քեզ

Ողջո՜ւյն, ի՛մ սուլթան (կեսար), մահվան գնացողները ողջունում են քեզ
29.11.2026 | 12:40

Գարո Փայլա՛ն, խաղաղությանը կարող են դեմ լինել միայն զենքի բարոններն ու դեգեներատները։ Թուրքիան և Ադրբեջանը Թրամփի հովանու ներքո չեն կարող ապահովել Հայաստանի անվտանգությունը և ոչ էլ որևէ մեկը, որովհետև աշխարհն ինքնին դեգերումների մեջ է՝ սառը, տաք, հիբրիդային պատերազմների հորձանուտում։
Միակ ռացիոնալ միտքը, որ արտաբերեցիր ողջ եթերում, Թրամփի՝ Նոբելյան մրցանակ ստանալու հիվանդագին մղումն է, հանուն որի նա թղթային մակարդակում կապահովի թվացյալ խաղաղությունը։ Իսկ դրանից հետո՞՝ թեկուզ ջրհեղե՞ղ։ Բա Թրամփն ինչո՞ւ չի կարողանում զանգել Էրդողանին և ասել՝ ընդունի՛ր Հայոց ցեղասպանության փաստը, որովհետև ԱՄՆ-ի բոլոր նահանգներն ընդունել են այն, և այդ կերպ մտնել պատմության մեջ։ Որովհետև իրականում չունի՞ այդ քաշը։ Ո՛չ, որովհետև մենք հրեաների նման մի հատ Էփշտեյն չգործուղեցինք, որ դրանց ողջ իսթաբլիշմենթին խամաճիկի պես պարեցնի։ Բայց սա ֆանտաստիկայի ժանրից էր, որովհետև հայկական էլիտան նախընտրում է այսօրվա ոսկին, քան վաղվա մշուշոտ ապագան։
Գարո՛, Հայաստանը, ի տարբերություն Հունաստանի, չի կորցրել իր հայրենիքի մեծ մասը և ազգի կեսը թյուրքերի կողմից իրականացված «Ցեղասպանություն» օպերացիայի շրջանակներում։ Համեմատություններդ շատ սուբյեկտիվ են և անհամարժեք։ Իսկ Թուրքիայի հետ հարաբերությունների խաղաղ կարգավորումը պետք է անցնի Հայոց ցեղասպանության միջազգային ճանաչման փաստի ընդունման, ալիևյան հավակնությունների չեզոքացման ու զսպման և ԹՐԻՓ-ի նկատմամբ Հայաստանի բացարձակ վերահսկողության հաստատման ժամանակագրական փուլերով։

Արեգ ՍԱՎԳՈՒԼՅԱՆ

Հ.Գ.
Ես վերջը չհասկացա՝ դու ո՞ւմ փորձագետն ես՝ Էրդողանի՞, Իլհամի՞, թե՞ Թրամփի, դու ո՞ւմ շահն ես սպասարկում։ Լավ, հասկացա. պարապ չմնալու համար մեծ էֆենդին գործ է տվել մեջլիսից դուրս, դե բզբզա՛։
Դիտվել է՝ 71

Մեկնաբանություններ