ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Ճապոնիա

Նախագահ Սերժ Սարգսյանը կմեկնի Ճապոնիա
04.06.2012 | 06:28

Նախագահ Սերժ Սարգսյանը հունիսի 5-ից 7-ը պաշտոնական այցով կմեկնի Ճապոնիա:
Հանրապետության ղեկավարը Տոկիոյում հանդիպումներ կունենա Ճապոնիայի բարձրագույն
ղեկավարության հետ, կքննարկի հայ-ճապոնական հարաբերությունների զարգացմանը վերաբերող հարցեր:
Սերժ Սարգսյանը հանդիպում կունենա նաև Ճապոնիայի գործարար համայնքի ներկայացուցիչների հետ:
Սենդայ քաղաքում Սերժ Սարգսյանը կայցելի ,Յուրիագե-Հիյորիյամաե հուշահամալիր, հարգանքի
տուրք կմատուցի ցունամիի զոհերի հիշատակին, կծանոթանա աղետի հետևանքների վերացման
ուղղությամբ կատարված աշխատանքներին:
Հանրապետության ղեկավարը հունիսի 8-ին պաշտոնական այցով կմեկնի Վիետնամի
Սոցիալիստական Հանրապետություն:
Վիետնամում Սերժ Սարգսյանը հանդիպումներ և քննարկումներ կունենա երկրի բարձրագույն
ղեկավարության հետ: Նախատեսվում է նաև հայ-վիետնամական երկկողմ հարաբերությունների
զարգացմանն ուղղված փաստաթղթերի ստորագրման արարողություն: Հանոյում Նախագահը հանդիպում
կունենա նաև հայկական բուհերի շրջանավարտների հետ:

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ՆԱԽԱԳԱՀԻ ԱՇԽԱՏԱԿԱԶՄԻ ՀԱՍԱՐԱԿԱՅՆՈՒԹՅԱՆ
ԵՎ ՏԵՂԵԿԱՏՎՈՒԹՅԱՆ ՄԻՋՈՑՆԵՐԻ ՀԵՏ ԿԱՊԵՐԻ ՎԱՐՉՈՒԹՅՈՒՆ

Դիտվել է՝ 2498

Մեկնաբանություններ