ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

«Էն ժամանակ էլ Անահիտ Բախշյանն էր մասնակցում»

«Էն ժամանակ էլ Անահիտ Բախշյանն էր մասնակցում»
08.06.2012 | 04:20

ԱԺ այս ընտրություններում ամենահետաքրքիրը, թերևս, ներկայացուցչական այն մակարդակն էր, որ երբեք չի եղել հայոց մեջ. մասնակցում էին երկու նախագահները (ներկա և նախկին), մի դյուժին վարչապետներ (ամեն ընտրողին համարյա մի վարչապետ էր հասնում) և մի այդքան էլ ԱԺ նախագահ: Այն, որ առաջիկայում ո՛չ ԱԺ-ում, ո՛չ էլ կառավարությունում «տեսարանների» պակաս չի լինելու, գալիս է ոչ թե «հացի պակասից», այլ ռեալ իրողությունից: «Այդքան ուրախ կյանքը մեր» առաջին հերթին դարձնելու է ոչ անհայտ, գայդարյան դպրոցի լիբերալ, նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը. նա հունիսի 20-ին իր դեբյուտը կունենա ԱԺ-ում` կառավարության ծրագրի ներկայացման ժամանակ, հետո էլ ՀԱԿ-ը վերջինիս կգործուղի կառավարություն` նիստերին մասնակցելու: Ո՞նց եք պատրաստվում «դիմավորել» պարոն Բագրատյանին` հարցրինք կառավարության բարձրաստիճան ներկայացուցիչներից մեկին։
-Նորմալ, լավ. թող գա, թող մասնակցի որպես ընդդիմություն, ի՞նչ վատ բան կա դրանում, էն ժամանակ էլ Անահիտ Բախշյանն էր մասնակցում,- ասաց «բարձրաստիճանը»։


Կարմեն ԴԱՎԹՅԱՆ

Դիտվել է՝ 4486

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ