ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Իտալիան կիսաեզրափակչում է

Իտալիան կիսաեզրափակչում է
25.06.2012 | 01:36

Յուրաքանչյուր խաղում առնվազն մեկ գոլ տեսնելուն վարժված մարզասերին անգլիացիներն ու իտալացիները համատեղ ուժերով (առաջիններն առանձնահատուկ ջանասիրությամբ) հիշեցրին, որ խաղի մեջ կարող է լինել և 0:0 հաշիվ: Իհարկե, սա չի նշանակում, թե պայքարը սուր բնույթ չէր կրում, թիմերը պատրաստակամ «գլորվում» էին լրացուցիչ ժամանակահատված, իսկ թե այնտեղ էլ ոչինչ չստացվեր, դեպի ֆուտբոլային «ռուլետկա»: Ի վերջո խաղի լրացուցիչն էլ անպտուղ մնաց, և ամեն ինչ հանձնվեց նորին գերազանցության պատահականության տնօրինությանը: Այն այս անգամ ժպտաց իտալացիներին: Թող վիրավորական չհնչի Անգլիայի հավաքականի երկրպագուների համար, եթե ասեմ, որ իտալացիների համեմատ շատ ավելի զորեղ հարձակողական գիծ ունեցող գերմանացիների համար անգլիական պաշտպանությունը ծվատելը խնդիր չէր լինելու: Այնպես որ` ֆուտբոլասերներս, ի դեմս Իտալիա-Գերմանիա դիմակայության, ստացանք շատ ավելի պակաս կանխատեսելի կիսաեզրափակիչ:

Մարտին ՀՈՒՐԻԽԱՆՅԱՆ

Դիտվել է՝ 5132

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ