ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ճապոնացիներն էլ են դժգոհ հարկերից

Ճապոնացիներն էլ են դժգոհ հարկերից
03.07.2012 | 17:05

Ճապոնիայի Դեմոկրատական կուսակցությունից դուրս են եկել 50 պատգամավորներ` 38-ը ստորին և 12-ը` վերին պալատներից: Կուսակցությունից հեռացած պատգամավորները դեմ են սպառողական հարկերի բարձրացմանը, որին վերաբերող օրինագիծը արժանացել է խորհրդարանի ստորին պալատի հավանությանը և պետք է քննարկվի վերին պալատում: Ենթադրվում է, որ հեռանալով իշխող կուսակցությունից պատգամավորները Իտիրո Օձավայի գլխավորությամբ կստեղծեն նոր կուսակցություն: Ճապոնիայի կառավարությունը նոր հարկը ներմուծում է` փորձելով հաղթահարել ճգնաժամը, որ խորացել է 2011 թ. ավերիչ երկրաշարժից ու ցունամիից հետո: 50 պատգամավորի կորուստով Դեմոկրատական կուսակցությունը շարունակում է մեծամասնություն լինել խորհրդարանում. վարչապետ Եսիհիկո Նոդայի կողմնակիցներն են մնում ստորին պալատում 480-ից 251 պատգամավոր, վերին պալատում` 242-ից 92:

Դիտվել է՝ 4158

Մեկնաբանություններ