ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Երիտասարդները ծանոթանում են աշխատանք գտնելու հնարավորություններին

Երիտասարդները ծանոթանում են աշխատանք գտնելու հնարավորություններին
12.07.2012 | 15:03

Հուլիսի 12-ին Հայաստանի երիտասարդական հիմնադրամում մեկնարկել է «Քո կարիերայի օրը» խորագրով երկօրյա դասընթացը։ Այն իրականացնում են Հայաստանի երիտասարդական հիմնադրամը և «Երիտասարդներ հանուն ապագայի» հասարակական կազմակերպությունը։

Դասընթացին մասնակցում է աշխատանք փնտրող և բուհերի բարձր կուրսերում սովորող շուրջ 30 երիտասարդ, որոնց մասնագետները կծանոթացնեն աշխատանք փնտրելիս CV գրելու, հայտադիմում լրացնելու նրբություններին և գործատուի մոտ հարցազրույցի ճիշտ ներկայանալու կանոններին։
«Երիտասարդներ հանուն ապագայի» ՀԿ-ի նախագահ Գոռ Նազարյանը նշում է, որ երիտասարդության շրջանում այսօր ամենաարդիականն աշխատանքի խնդիրն է, և «Քո կարիերայի օրը» ծրագրի նպատակը մասնակիցներին այդ հարցում աջակցություն ցուցաբերելն է։ «Սեմինարների շրջանակներում երիտասարդների հետ հանդիպում կունենան ինչպես պետական կառույցների, այնպես էլ մասնավոր ընկերությունների ներկայացուցիչներ։ «Զբաղվածության պետական ծառայություն» գործակալության աշխատակիցները կծանոթացնեն աշխատանք փնտրելու ուղիներին։ Հայաստանում գործող մի շարք խոշոր կազմակերպությունների HR մասնագետները կներկայացնեն իրենց մոտ աշխատանքի ընդունվելու հնարավորությունները»,- նշում է Գոռ Նազարյանը։
Դասընթացի մասնակիցների համար կկազմակերպվի նաև ցուցահանդես. համապատասխան տաղավարներում 12 կազմակերպություն կներկայանա թափուր աշխատատեղերով, և երիտասարդներն անմիջապես կկարողանան շփվել գործատուների հետ։
Սեմինարի ընթացքում AIESEC ուսանողական կազմակերպության և Կարմիր խաչի հայաստանյան ներկայացուցչության անդամները երիտասարդներին կներկայացնեն նաև կամավորության դերը և հնարավորությունները հաջող կարիերայի ձևավորման գործում։


Հայաստանի երիտասարդական հիմնադրամի հասարակայնության հետ կապերի ծառայություն

Դիտվել է՝ 2021

Մեկնաբանություններ