ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Պահանջում ենք ազատել քաղբանտարկյալներին

Պահանջում ենք ազատել քաղբանտարկյալներին
21.07.2012 | 16:33

2012 թ. հուլիսի 20-ին Երևանի Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարանի (դատավոր Գագիկ Պողոսյան) որոշմամբ ՀԱԿ ակտիվիստներ Տիգրան Առաքելյանը դատապարտվեց՝ 6 տարի, Արտակ Կարապետյանը՝ 3 տարի, Դավիթ Քիրամիջյանը և Սարգիս Գևորգյանը՝ 2 տարվա ազատազրկման։

2011 թ. օգոստոսի 9-ին Երևանի Կարապի լճի հարակից տարածքում ոստիկանության կողմից ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ բռնությունները, որոնք կիրառվել էին երիտասարդների քաղաքական պատկանելության պատճառով, և՛ նախաքննության, և՛ դատաքննության մարմնի կողմից վերաորակվեցին որպես բռնություն երիտասարդների կողմից ոստիկանության աշխատակիցների նկատմամբ:
Չնայած իշխանությունների կողմից բազմաթիվ հայտարարություններին, սույն փաստով համոզվում ենք, որ 2008 թ. նախագահական ընտրություններին նախորդած և հաջորդած ժամանակահատվածում իշխանությունների կողմից քաղաքացիների նկատմամբ քաղաքական հետապնդումները, քրեական գործերի հարուցման միջոցով, շարունակվում են:
Ընդամենը մի քանի ամիս հետո տեղի են ունենալու հերթական նախագահական ընտրությունները, և վերստին Հայաստանի իրավական համակարգը վերադառնում է քաղաքական հետապնդման գործիքի իր դերի ակտիվացմանը:
ՀՔԱ Վանաձորի գրասենյակը գտնում է, որ ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ դատարանի վճիռները հանդիսանում են քաղաքական հետապնդում և հերթական անգամ խախտվում են Հայաստանի Հանրապետության քաղաքացիների մարդու իրավունքներն ու հիմնարար ազատությունները, հերթական անգամ Հայաստանի իշխանությունները նահանջում են Հայաստանի քաղաքացիների և միջազգային հանրության առջև ստանձնած պարտավորություններից:
Խստորեն դատապարտելով այս խայտառակ դատավճիռը՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակը պահանջում է՝

- Դադարեցնել քրեական հետապնդումը Տիգրան Առաքելյանի, Արտակ Կարապետյանի, Դավիթ Քիրամիջյանի և Սարգիս Գևորգյանի նկատմամբ
- Քրեական հետապնդում սկսել ՀԱԿ երիտասարդ ակտիվիստների նկատմամբ ոստիկանության աշխատակիցների կիրառած բռնությունների փաստով:

ՀԵԼՍԻՆԿՅԱՆ ՔԱՂԱՔԱՑԻԱԿԱՆ ԱՍԱՄԲԼԵԱՅԻ ՎԱՆԱՁՈՐԻ ԳՐԱՍԵՆՅԱԿ

Դիտվել է՝ 1821

Մեկնաբանություններ