ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Բենզինի մեկ լիտրի գինը նվազել է 10 դրամով

Բենզինի մեկ լիտրի գինը նվազել է 10 դրամով
24.07.2012 | 20:05

Վերջին շաբաթվա ընթացքում ՀՀ-ում բենզինի մեկ լիտրի գինը նվազել է 10 դրամով: Համաձայն դրա, այսօր «Սուպեր ԱԻ 98» բենզինի մեկ լիտրն արժե 520 դրամ, «Պրեմիում ԱԻ 95»-ը` 490 դրամ, «Ռեգուլյար ԱԻ 91» -ը` 470 դրամ: Դիզելային վառելիքը, որի մեկ լիտրը վաճառվում է 450 դրամով, մնացել է անփոփոխ:

Նշենք, որ բենզինի ամենաբարձր գինը արձանագրվել է այս տարվա ապրիլին, երբ «Սուպեր ԱԻ 98» բենզինի լիտրը վաճառվել է 550 դրամով, իսկ ամենաէժանը` փետրվարին, երբ նույն բենզինի մեկ լիտրի գինը կազմել է 510 դրամ:
Ըստ տեղեկատվության, դիզելային վառելիքը ներկրվում է Իրանից, իսկ բենզինը` հիմնականում Եվրոպայից: Հավելենք նաև, որ վերոհիշյալ գործոնը, բենզինի գնի շարունակական աճից հետո, ընթացիկ տարում գների իջեցման երկրորդ դեպքն է:


Հասմիկ ԳԵՎՈՐԳՅԱՆ

Դիտվել է՝ 5565

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ