ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Գիտնականները գտել են ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միջոց

Գիտնականները գտել են ՄԻԱՎ-ի դեմ պայքարի միջոց
26.07.2012 | 13:51

Ամերիկացի գիտնականները հայտարարել են, որ առաջին քայլն են կատարել ՄԻԱՎ վարակը բուժող դեղամիջոցի մշակման ուղղությամբ:
ՄԻԱՎ վարակը երկար տարիներ գտնվում է լատենտ վիճակում, ինչը բավականին դժվարբուժելի է դարձնում այն: Ինչպես բացատրում են գիտնականները «Nature» ամսագրում, իրենք գտել են քաղցկեղը բուժող դեղամիջոցով վիրուսն արհեստականորեն արթնացնելու ճանապարհը: Ակտիվացված ՄԻԱՎ վիրուսը բժիշկները հետագայում փորձել են բուժել ավանդական դեղամիջոցներով, որոնք դանդաղեցնում են վարակների զարգացումը:
Մի քանի դեպքերում ՄԻԱՎ-ն ամբողջությամբ հաջողվել է հաղթահարել: Սակայն դեղամիջոցի մշակման աշխատանքներն ավարտին հասցնելու համար անհրաժեշտ է ուսումնասիրությունների մի քանի տարի: Նշենք, որ այսօր աշխարհում կա ավելի քան 30 միլիոն ՄԻԱՎ վարակակիր:

Դիտվել է՝ 6085

Մեկնաբանություններ