ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

ԱՄՆ-ի պետքարտուղարն այցելել է Արևելյան Թիմոր

ԱՄՆ-ի պետքարտուղարն այցելել է Արևելյան Թիմոր
06.09.2012 | 12:23

ԱՄՆ-ի պետքարտուղար Հիլարի Քլինթոնն այցելել է Արևելյան Թիմոր: Այս երկիրը պաշտոնապես անկախ երկիր է ճանաչվել և դարձել ՄԱԿ-ի անդամ 2002 թվականի մայիսին: Արևելյան Թիմորում ԱՄՆ-ի արտաքին գերատեսչության ղեկավարը կհանդիպի նախագահ Թաուր Մաթան Ռուակի և վարչապետ Շանան Գուսմաոյի հետ:
Փորձագետների խոսքով` սա ԱՄՆ-ի պետքարտուղարի առաջին այցելությունն է Արևելյան Թիմոր և նպատակ ունի ցույց տալու ամերիկյան իշխանությունների հետաքրքրություններն այս տարածաշրջանում:
Նշենք, որ վերջին տարիներին Արևելյան Թիմորի նկատմամբ մեծ հետաքրքրություն են ցուցաբերում չինացի ներդրողները:

Դիտվել է՝ 1620

Մեկնաբանություններ