Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հովհաննիսյանին, թերևս, Բախշյանը փոխարինի

Հովհաննիսյանին, թերևս, Բախշյանը փոխարինի
10.09.2012 | 16:19

Այսօր մեկնարկած ԱԺ քառօրյայում «Ժառանգություն» կուսակցության հիմնադիր Րաֆֆի Հովհաննիսյանը մանդատից հրաժարվելու հայտարարություն է արել: Այս մասին խոսակցությունները դեռ ընտրություններից անմիջապես հետո էին շրջանառվում, ու նշվում էին նրա մանդատին հավակնող բոլոր հնարավոր թեկնածուների անունները: Ըստ ցուցակի, պետք է «մանդատատեր» դառնա Թևան Պողոսյանը, սակայն առավել հավանական է, որ խորհրդարան գնա «Ժառանգության» հին «գվարդիայի» անդամներից մեկը:
Մեր տեղեկության համաձայն, այս առումով խիստ անորոշ է վիճակը, այսինքն` կուսակցությունում ոչ մեկը դեռ հստակ չգիտի` ով կստանա պատգամավորի մանդատը, ու ինչ կա Հովհաննիսյանի մտքին: Հարցը կուսակցականները մտադիր են քննարկել այս շաբաթվա վերջին: Սակայն որոշ տեղեկությունների համաձայն, կուսակցության ղեկավարը որոշել է Անահիտ Բախշյանին բերել խորհրդարան:


Ռուզան ԽԱՉԱՏՐՅԱՆ

Դիտվել է՝ 3590

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ