Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

«Հզբոլահը» անժամկետ ցույցերի կոչ է անում

«Հզբոլահը» անժամկետ ցույցերի կոչ է անում
17.09.2012 | 12:22

Արմատական «Հզբոլահ» խմբավորման առաջնորդ շեյխ Նասրալան կոչ է արել բողոքի նոր ակցիաների սկսել Լիբանանում՝ ի պատասխան հակաամերիկյան հայտնի ֆիլմի։ Ինչպես հաղորդել է Նասրալան իր հեռուստաուղերձում, աշխարհը պետք է իմանա, որ մահմեդականները լուռ չեն տանելու վիրավորանքը։
Մերձավոր Արևելքի և Ասիայի շատ երկրների ամերիկյան դիվանագիտական ներկայացուցչությունների մոտ բողոքի ցույցերն արդեն մի քանի օր շարունակվում են։ Կիրակի օրը բախումների հետևանքով մեկ մարդ է զոհվել Պակիստանում։
«Հզբոլահի» առաջնորդը կոչ է արել հավատացյալներին անժամկետ ցույցերի դուրս գալ։ Շեյխը նաև ընդգծել է, որ սպասում էր Հռոմի պապի՝ լիբանանյան այցի ավարտին, որից հետո միայն հանդես եկավ ուղերձով։ «Բոլոր նրանք, ովքեր կանգնած են այս ֆիլմի հետևում, առաջին հերթին ԱՄՆ-ն, պետք է պատասխանատվության ենթարկվեն»,- հայտարարել է շեյխը։
Ֆիլմի ստեղծողների մասին հստակ տեղեկություններ չկան։ ԱՄՆ իշխանությունները նշում են, որ ռեժիսորը հավանաբար Նակուլա Բասլին է, որն ԱՄՆ-ում դատապարտվել է խաբեության համար և այժմ ապրում է Կալիֆորնիայում։

Դիտվել է՝ 4122

Մեկնաբանություններ