Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սովորեք ինձնից

Սովորեք ինձնից
24.09.2012 | 00:52

Սեպտեմբերի 24

Տեր, ո՞ւմ մոտ պետք է գնանք։ Դու հավիտենական կյանքի խոսքեր ունես (Հովհ. Զ. 68)։

Ես եմ ձեր ուսուցիչը։ Ինձնից բացի, ուրիշ ոչ մեկից մի սովորեք։ ՈՒսուցիչները պետք է Ինձ մատնանշեն` իբրև ճանապարհ։ Իսկ այնուհետև Ես պետք է լինեմ ձեր անփոխարինելի ու միակ ՈՒսուցիչը։
Հավիտենական կյանքի խոսքերն այն խոսքերն են, որ ներդաշնակում են ձեր էությունը և դաշնակում անգամ ձեր երկրավոր կյանքը։ Սրանք էլ ընդունեք Ինձնից։ Վախ մի ունեցեք։ Բնակվեք Ինձ մոտ և մնացեք Իմ տնօրինության տակ։
Լցվեք անհուն երախտագիտությամբ։ Փառաբանության թևերի վրայով երկինք ուղարկեք ձեր աղոթքները։ Ինչ պատահում է ձեզ, ընդունեք իբրև Իմ իրավասությամբ կատարված։ Ամեն ինչ լավ է։ Ամեն բան նախապատրաստել եմ մեծ սիրով։ Թույլ տուր, որ սիրտդ երգի։

Դիտվել է՝ 5747

Մեկնաբանություններ