Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Բարգավաճումի գաղտնիքը

Բարգավաճումի գաղտնիքը
01.10.2012 | 02:38

Հոկտեմբերի 1

Դարձեք Ինձ մոտ և կփրկվեք, դուք, որ եկել եք երկրի չորս ծագերից (Ես. ԹԵ. 22)։

Փրկվելու համար ոչ մի ուրիշ տեղ մի նայեք։ Ձեր հայացքն ուղղեք Ինձ և պիտի փրկվեք։ Ես եմ հոգում ձեր բոլոր կարիքները։ Ահա հայտնում եմ ձեզ գաղտնիքը բարգավաճումի, որպեսզի դուք էլ ձեր հերթին ազատեք ուրիշներին չքավորությունից ու տառապանքներից։
Ինձ նայեք, ինչ վտանգ էլ, որ սպառնա ձեզ, ինչ ցանկություն կամ կարիք որ ունեք, ձեզ կամ այլոց համար, Ինձ դիմեք։ Ամեն ինչ վերցրեք Իմ շտեմարաններից։ ՈՒղղակի ուզեք, պահանջեք, պարզորեն վերցրեք։
Հիշեք` Իսրայելի որդիներին Ես կերակրեցի երկնքից իջած մանանայով։
Կարմիր ծովի միջով Ես նրանց համար ճանապարհ բացեցի։ Ես առաջնորդեցի նրանց անապատի միջով` զրկանքներով, դժվարությամբ ու կարգապահությամբ։ Ես տարա նրանց մի երկիր, ուր կաթ ու մեղր էր բխում։ ՈՒստի վստահեք Ինձ ու թույլ տվեք, որ առաջնորդեմ նաև ձեզ։
ՈՒրախացեք։ Սրանք ձեր անապատային օրերն են։ Բայց իմացեք ու վստահ եղեք, որ ապահովաբար առաջնորդվում եք ձեր առատության` Քանանի երկիրը։

Դիտվել է՝ 8820

Մեկնաբանություններ