Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ

ԼՂՀ նախագահ Բակո Սահակյանի շնորհավորական ուղերձը Ուսուցչի օրվա առթիվ
05.10.2012 | 13:35

Սիրելի ուսուցիչներ,

Արցախի Հանրապետության իշխանությունների եւ անձամբ իմ անունից ի սրտե շնորհավորում եմ ձեզ մասնագիտական տոնի առթիվ:
Սա տոն է մեր ողջ ժողովրդի համար, քանի որ դժվար է գերագնահատել ձեր դերը մատաղ սերնդի կրթության, նրա հայեցի դաստիարակության ու ազգապահպանման գործում: Եվ ամենեւին էլ պատահական չէ, որ ուսուցչի աշխատանքը միշտ մեծ հարգանք է վայելել Արցախում:
Այսօր էլ կրթությունը հանդիսանում է մեր հանրապետության զարգացման առանցքային ուղղություններից մեկը, առանց որի անհնար կլինի արժանի տեղ զբաղեցնել ժամանակակից աշխարհում:
ԼՂՀ իշխանություններն այսուհետ էլ կանեն հնարավորը ոլորտում առկա խնդիրները ժամանակին ու արդյունավետ կերպով լուծելու ուղղությամբ: Վստահ եղեք՝ այդ գործընթացը կկրի շարունակական բնույթ:
Թանկագին բարեկամներ,
Մեկ անգամ եւս շնորհավորում եմ բոլորիդ եւ մաղթում քաջառողջություն, երջանկություն, բեղմնավոր աշխատանք ու ամենայն բարիք:

Դիտվել է՝ 1381

Մեկնաբանություններ