Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Օսկանյանը չի ընդունում մեղադրանքը

Օսկանյանը չի ընդունում մեղադրանքը
08.10.2012 | 16:52

Ինչպես և սպասվում էր, այսօր ազգային անվտանգության ծառայություն հրավիրված Վարդան Օսկանյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրեական օրենսգրքի 179-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով և 190-րդ հոդվածի 3-րդ մասի 1-ին կետով` առանձնապես խոշոր չափերի յուրացում կատարելու և հանցավոր ճանապարհով ստացված՝ առանձնապես խոշոր չափերի եկամուտներն օրինականացնելու համար: Նա մեղադրանքը չի ընդունել և շարունակում է պնդել, որ իր ու ԲՀԿ-ի դեմ քաղաքական հետապնդում է իրականցվում:

Դիտվել է՝ 1610

Մեկնաբանություններ