Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հեծանվորդին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է

Հեծանվորդին վրաերթի ենթարկած վարորդը հայտնաբերվել է
10.10.2012 | 12:40

Հոկտեմբերի 9-ին, ժամը 18.00-ին, անհայտ ավտոմեքենայի վարորդը Երևանի Բագրատունյաց փողոցում վրաերթի է ենթարկել 16-ամյա հեծանվորդի, որը մարմնական վնասվածքներով տեղափոխվել է հիվանդանոց:

Ոստիկանության ծառայողների ձեռնարկած միջոցառումների շնորհիվ պարզվել է, որ վրաերթը, ,ԳԱԶ-53ե մակնիշի ավտոմեքենայով, կատարել է 1952 թ. ծնված Գենադիկ Զ.-ն:


Կատարվում է քննություն:

Դիտվել է՝ 1334

Մեկնաբանություններ