Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Վասպուրական աշխարհ. դրախտային երկրից

Վասպուրական աշխարհ. դրախտային երկրից
26.10.2012 | 15:17

Շատ հետաքրքիր կյանքով է ապրում Հայաստանի նկարիչների միության պատվավոր անդամ Էլֆրիդա Մելիքյանը։ Ծագումով Վանից` նա վերջերս շրջագայել է Արևմտյան Հայաստանում և տպավորությունները հանձնել թղթին ու կտավին, որոնք էլ առանձին գրքի տեսքով օրերս հրատարակվեցին։ Գիրքը երեք լեզվով է` հայերեն, ռուսերեն և անգլերեն։ Հեղինակի ցանկությունն է այն տարածել հատկապես Լվով քաղաքում, որտեղ ապրում են նրա ժառանգները, և որտեղ հայկական կյանքը գտնվում է ուծացման եզրին։

«Կարին-Էրզրում», «Աղթամարի սուրբ տաճարը», «Արտամետի խնձորները», «Ճորոխ», «Մուշ», «Կտուց կղզին», «Բիթլիս», «Ոստանիկի ծննդավայրում», «Կարս» և այլ հուշակտորներում նա իր անկեղծ ու կարոտած հայացքով է ներկայացնում էրգիրը։ Գրքում նաև նրա գեղանկարչական ինքնատիպ աշխատանքներն են։ Հետաքրքիր է, որ գրքի սկզբում և վերջում հեղինակը տեղադրել է Արևմտյան Հայաստանի քարտեզները, Վանա լճի տարածաշրջանը` հարյուրավոր գյուղերի և քաղաքների նշմամբ։


Վրեժ ԱՌԱՔԵԼՅԱՆ

Դիտվել է՝ 4622

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ