Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն

Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները կհանդիպեն
27.10.2012 | 12:46

Ինչպես հաղորդում է BBC-ն, այսօր Փարիզում կհանդիպեն Հայաստանի և Ադրբեջանի արտգործնախարարները։ Կքննարկվեն ղարաբաղյան հակամարտության կարգավորմանն առնչվող հարցեր։
BBC-ն հիշացնում է, որ արցախյան հակամարտությունը երկու կողմերի միջև ծագել է 1988 թվականին։ 1994-ի մայիսին Հայաստանը և Ադրբեջանը ստորագրել են հրադադարի մասին համաձայնագիր։

Դիտվել է՝ 2721

Մեկնաբանություններ