-Էդքան լսել-կարդացել եմ, բայց էլի չեմ պատկերացնում՝ ի՞նչ բան է էդ «բերմուդյան եռանկյունին»: -Բազմոց-խոհանոց-նոթբուք: Եվ ինչքա՜ն մարդ է կորել այդ «եռանկյունում»:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...