ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Ո՞վ է «Վերանդայի» իրական տերը

Ո՞վ է «Վերանդայի» իրական տերը
31.01.2013 | 16:46

«Վերանդա» ռեստորանն իմը չէ, այլ որդունս, որը վարձակալել է այդ տարածքը»,- մեզ հետ հեռախոսազրույցում ասաց ոստիկանության Երևան քաղաքի վարչության պետ, գեներալ-մայոր Ներսիկ Նազարյանը։ Այսպիսով, նա հերքեց վերջին մեկ ամսում այս ռեստորանային համալիրի տիրոջ վերաբերյալ շրջանառվող տարբեր անունները։ Հետաքրքիրն այն է, որ շրջանառության մեջ են ոչ միայն Ներսիկ Նազարյանի, այլև ոստիկանության տարբեր բարձրաստիճան պաշտոնյաների անուններ։ Գուցե այս պահին որոշ շրջանակների համար ոստիկանության պաշտոնյաների անուններ հնչեցնելը ձեռնտու է, սակայն մեզ այլ հարց հետաքրքրեց. ի՞նչ միջոցներով է գեներալ-մայորի որդին նման խոշոր բիզնես ներդրել։ «Նա գործարար է, աշխատում է իր աներոջ հետ»,- պարզաբանեց Ներսիկ Նազարյանը և անմիջապես հավելեց, որ բիզնեսը համալրում է խոշոր հարկատուների ցանկը։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3018

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ