-Ալլո՜, ոստիկանությո՞ւնն է: Ձեզ ոսկերչական խանութի տերն է անհանգստացնում: Ինձ ցանկանում են կողոպտել: -Ա՜, Ռաբինովիչ, նորի՞ց Դուք եք: Դժբախտաբար, ոչնչով չենք կարող Ձեզ օգնել: Օրենքի համաձայն՝ եթե գնորդը 2 տոկոսի զեղչ է պահանջում, դա դեռ կողոպուտ չէ:
Այսօր թերևս խոսեմ «Pax Azerbaijana» եզրույթի մասին, որը ադրբեջանական գերիշխանության աշխարհաքաղաքական նախագիծ է: Կտեսնենք, որ այն այլևս «գետնի վրա» գոյություն ունեցող իրողություն է:
Եվ ուրեմն, Pax Azerbaijana-ն կամ, որ նույնն է՝ «Ադրբեջանական խաղաղությունը», աշխարհաքաղաքական հասկացություն է, որն արտահայտում է Ադրբեջանի ձգտումը՝ Հարավային Կովկասում հաստատել գերիշխող դիրք և տարածաշրջանային զարգացումները ենթարկել սեփական ռազմավարական շահերին...