Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Բոինգի վթարի զոհերի թիվը կարող է աճել

Բոինգի վթարի զոհերի թիվը կարող է աճել
07.07.2013 | 14:59

Երեկ ուշ երեկոյան Սան Ֆրանցիսկոյում Asiana Airlines-ի Բոինգ-777-200 ինքնաթիռի վթարի պատճառով նախնական տվյալներով մահացել է Չինաստանի 2 քաղաքացի, 182 մարդ ստացել է վնասվածքներ։ Սան Ֆրանցիսկոյի քաղաքապետ Էդվին Լիի տվյալներով՝ բոլոր 307 ուղևորների գտնվելու վայրը ճշտված է։ Ավելի վաղ օդանավակայանի աշխատակիցները հայտնել էին 60 անհետ կորածի մասին։ Վիրավորները տեղափոխվել էին քաղաքի տարբեր հիվանդանոցներ, սակայն շուտով նրանց բոլորի գտնվելու վայրը հստակեցվել է։ Միաժամանակ Էդվին Լին չի բացառել, որ զոհերի թիվը կարող է աճել, քանի որ բժիշկները 49 ուղևորի վիճակը գնահատել են ծանր։

Սեուլից թռչող ինքնաթիռում եղել է 291 ուղևոր՝ 61 ամերիկացի, 77 հարավ կորեացի, 141 չինացի և մեկ ճապոնացի, ինչպես նաև՝ անձնակազմի 16 անդամ։ Ուղևորների թվում է եղել նաև Samsung ընկերության փոխնախագահ Դևիդ Յունը։ Վերջինս չի տուժել։ Նշենք, որ վերջին պահին թռիչքից հրաժարվել է Facebook-ի օպերացիոն տնօրեն Շերիլ Սենդբերգը։

Դիտվել է՝ 2253

Մեկնաբանություններ