Ռուսաստանը ռազմական ճանապարհով կհասնի ՈՒկրաինայում իր նպատակներին, եթե չհաջողվի եվրոպական երկրների հետ խաղաղ կարգավորման շուրջ պայմանավորվածություններ ձեռք բերել՝ հայտարարել է ՌԴ նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Կրեմլի ներկայացուցիչը նշել է, որ ՈՒկրաինայում հակամարտության կարգավորումն անքակտելիորեն կապված է Եվրոպայում անվտանգության նոր համակարգի ձևավորման հետ։                
 

Սաբոտաժ Հայաստանի պետական շահերի դեմ

Սաբոտաժ Հայաստանի պետական շահերի դեմ
04.09.2013 | 16:46

ՀՀ նախագահի նստավայրին հարակից տարածքը օրվա երկրորդ կեսին շրջափակված էր ցուցարարներով ու թվով նրանց չզիջող ոստիկաններով:

«Պուտիննե՛ր», «Նատաշանե՛ր»,- գոռում, վանկարկում էին ցուցարարները, որոնք այստեղ էին հավաքվել նախօրեին` Հայաստանի` Մաքսային միությանը միանալու լուրն առնելուց հետո: Նրանք հիմնականում քաղաքացիական ակտիվիստներ էին, լրագրողներ, իրավապաշտպաններ, մտահոգ մարդիկ, որոնք հավաքվել էին սոցիալական ցանցերի միջոցով հայտարարություն տարածելու շնորհիվ:
Հենց ակցիայի սկզբից էլ ոստիկանություն բերման էին ենթարկել յոթ ակտիվիստների, որոնց տվյալները ճշտվում էին. պարզվեց, որ նրանցից երեքը աղջիկներ են, մյուս երեքը Արեն Մանուկյանը, Դավիթ Սանասարյանն ու Վիլեն Գաբրիելյանն էին, չորրորդի անունը չհաջողվեց իմանալ:
«Ազատ դեմոկրատներ» կուսակցության վարչության անդամ Արթուր Ավթանդիլյանը irates.am-ի հետ զրույցում Հայաստանի` Մաքսային միությանը միանալու մասին նախօրեին Սերժ Սարգսյանի և Վլադիմիր Պուտինի կողմից արված համատեղ հայտարարությունը գնահատեց որպես սաբոտաժ Հայաստանի պետական շահերի դեմ:
«Սա դիվերսիա էր ոչ միայն Հայաստանի Հանրապետության, այլև գալիք սերունդների դեմ, որովհետև սա երկարաժամկետ ծուղակ է: Մենք մտնում ենք մի համակարգի մեջ, որն առաջադեմ ոչինչ չի կարող մեզ տալ. ո՛չ ժողովրդավարություն, ո՛չ բարեկեցություն: Նույնիսկ պարզվեց, որ անվտանգության երաշխիքները ոչ միայն մեզ համար են, այլև Արցախի հակառակորդների համար են: Այսինքն` այդ հովանոցը բավականին մեծ է նաև նրանց ներառելու համար: Այնպես որ, մենք տեղ ենք զբաղեցրել խորտակվող նավում»,- ասաց Արթուր Ավթանդիլյանը:


Թագուհի ՀԱԿՈԲՅԱՆ

Դիտվել է՝ 3667

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ