Եվրոպայի ներկայացուցիչները կմասնակցեն ՈՒկրաինայում պատերազմի կարգավորման շուրջ բանակցությունների հաջորդ փուլին՝ նոյեմբերի 12-ին Կրեմլում Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ հանդիպումից հետո հայտարարել է ԱՄՆ նախագահի հատուկ բանագնաց Սթիվ ՈՒիթքոֆը։ Պուտինն իր հերթին զգուշացրել է, որ խաղաղության համաձայնագրի կնքումից հետո ՈՒկրաինայում արևմտյան զորքերի տեղակայումը կարող է հանգեցնել ռազմական գործողությունների վերսկսմանը։               
 

Շինարարությունը հոգեվարքում է

Շինարարությունը հոգեվարքում է
26.09.2013 | 14:30

Վարչապետը փորձում է վերակենդանացնել շինարարության ոլորտը։ «Շինարարության ոլորտում 8,5 % անկում է արձանագրվել։ Էլիտար շենքերի պահանջարկը նվազել է։ Պետք է նպաստել, որ մեծանա էկոնոմ շենքերի պահանջարկը»,- կառավարության նիստում ասաց վարչապետը և հուրախություն պետական ծառայողների` առաջարկեց բնակշինարարության նոր ծրագիր սկսել հիպոթեքային վարկավորմամբ, առանց 30 % կանխավճարի։ «Կանխավճարի չափով պետությունը երաշխիք կտրամադրի»,- նշեց Տիգրան Սարգսյանը և աշխատակազմի ղեկավար-նախարար Վաչե Գաբրիելյանին հանձնարարեց այդ ծրագրի ուղղությամբ աշխատել նախարարությունների հետ, իսկ քաղաքապետ Տարոն Մարգարյանին ասաց` տարածք գտնել այդ բնակարանների կառուցման համար։ Ի՞նչ արդյունք կտա այս նախաձեռնությունը պետական ծառայողի ցածր աշխատավարձի և հիպոթեքի բարձր տոկոսադրույքների պարագայում, դժվար է ասել։ Ինչևէ։ 2009-ին կառավարության որոշմամբ խոշոր միջազգային «կանաչ» վարկեր լցվեցին շինարարության ոլորտ, բայց, ինչպես պարզվեց, «կանաչն» այդպես էլ «խակ» մնաց ու չծաղկեց ոլորտում։


Ժասմեն ՎԻԼՅԱՆ

Դիտվել է՝ 3306

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ