ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Արզամասում հայերի փաստաթղթերն են ստուգում

Արզամասում հայերի փաստաթղթերն են ստուգում
11.12.2013 | 14:50

Արզամասում երկօրյա խուլիգանությունների պատճառով աշխատանքային խումբ է ստեղծվել: Իրավապահ մարմինները և քաղաքի վարչակազմը հանդիպել են ունեցել քաղաքի բնակիչների և դեկտեմբերի 6-ին սպանված 26-ամյա Ալեքսանդր Սլակաևի հարազատների հետ: Պաշտոնական հաղորդագրության մեջ ասվում է, որ հանդիպմանը մոտ 500 մարդ է մասնակցել, ովքեր տեղեկացվել են հետաքննության ընթացքի մասին: Իրականացված աշխատանքի շնորհիվ հնարավոր է եղել վերահսկել իրավիճակը և թույլ չտալ նոր խուլիգանությունների ալիք: Աշխատանքային խումբն այս պահին ստուգում է Արզամասում ՀՀ քաղաքացիների գտնվելու օրինականությունը, ովքեր մասնակցել են միջադեպին` նրանց գործունեության բնույթը և բնակության պայմանները պարզելու համար: Ստուգվում են նաև առևտրային օբյեկտները, որոնք, ինչպես ներկայացվում է, «պատկանում են ազգային սփյուռքի ներկայացուցիչներին»` միգրացիոն և հարկային օրենսդրության հետ դրանց համապատասխանությունը պարզելու համար: Նշենք, որ սպանության երեք կասկածյալներից երկուսը` «Очаг» սրճարանի տնօրենը և խոհարարը ձերբակալված են, երրորդի նկատմամբ դաշնային հետախուզություն է հայտարարված: Հարկ է նկատել, որ ռուսական կայքերի այն հաղորդագրություններում, որտեղ հղում կա պաշտոնական աղբյուրներին, չի ընդգծվում ձերբակալվածների ազգությունը, թեև նշվում է, որ հիշատակված սրճարանը պատկանում է հայի:

Հավելենք նաև, որ դեկտեմբերի 9-ին Ռուսաստանի Վորոնեժ քաղաքում նմանատիպ միջադեպ է տեղի ունեցել ադրբեջանցիների մասնակցությամբ: Քաղաքի սրճարաններից մեկում կենցաղային հողի վրա տեղի ունեցած վեճի արդյունքում 19-ամյա երիտասարդը դանակի հարվածներից հետո հիավանդանոցում մահացել է: Միջադեպին մասնակցել 11 մարդ, որից 6-ը վնասվածքներով հիվանդանոց է տեղափոխվել: Վորոնեժում սկսվել է հալածանք ադրբեջանցիների նկատմամբ: Ադրբեջանական համայնքը հայտարարություն է տարածել, որում կոչ է արվում միջադեպը չվերածել ազգամիջյան կոնֆլիկտի:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 1739

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ