ՈՒկրաինայի նախագահ Վլադիմիր Զելենսկին բանակցությունների համար Մոսկվա չի մեկնում, քանի որ, ամենայն հավանականությամբ, պատրաստ չէ լուրջ երկխոսության կամ էլ չունի արևմտյան գործընկերների թույլտվությունը՝ ասել է ՌԴ ԱԳՆ հատուկ հանձնարարություններով դեսպան Մարատ Բերդիևը։ Ավելի վաղ ՌԴ ԱԳՆ ղեկավար Սերգեյ Լավրովը բանակցությունների նպատակով Զելենսկուն Մոսկվա հրավիրելը որակել էր որպես Ռուսաստանի կողմից բարի կամքի մեծ դրսևորում։               
 

Կամփոփվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը

Կամփոփվի Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնը
15.12.2013 | 14:50

Դեկտեմբերի 19-ին «Արամ Խաչատրյան» համերգասրահում տեղի կունենա Արամ Խաչատրյանի 110-ամյակին նվիրված Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի փակման գալա համերգը։ Ելույթ կունենան Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը և ջութակահար Անդրեյ Բարանովը։
Ծրագրում կհնչեն Արամ Խաչատրյանի ստեղծագործությունները՝ Ջութակի կոնցերտը, Սիմֆոնիա թիվ 2, Սպարտակի և Ֆրիգայի ադաջոն «Սպարտակ» բալետից։ Համերգը կղեկավարի երիտասարդական նվագախմբի գեղարվեստական ղեկավար և գլխավոր դիրիժոր Սերգեյ Սմբատյանը։ Արամ Խաչատրյանի անվան միջազգային փառատոնի կազմակերպիչն է Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը։
Նշենք, որ Անդրեյ Բարանովի հետ Հայաստանի պետական երիտասարդական նվագախումբը հանդես է եկել նաև նոյեմբերի 24-ին Մոսկվայի կոնսերվատորիայի Մեծ դահլիճում։ Անդրեյ Բարանովը 2012 թվականին Եղիսաբեթ թագուհու անվան և բազմաթիվ այլ միջազգային մրցույթների հաղթող է։ Անդրեյին բախտ է վիճակվել մի քանի նշանավոր գործիքներով նվագել: Եղիսաբեթ թագուհու անվան միջազգային մրցույթին նա ելույթ է ունեցել Պոգիի «էքս-Միլշտեյն» ջութակով (1947թ.), որն իրեն էր տրամադրել ճապոնական Munetsugu Hall - Yellow Angel Foundation հիմնադրամը, իսկ հաղթելով մրցույթում՝ ստացել է Ստրադիվարիուսի «Հագինս» ջութակը (1708թ.)։

Դիտվել է՝ 2988

Մեկնաբանություններ