«Մուսավաթ» կուսակցությունը դուրս է եկել Ադրբեջանի ընդդիմության Ազգային խորհրդից՝ նախօրեին որոշումը կայացրել է «Մուսավաթի» ժողովը:
Որոշման մեջ նշված է, որ Ազգային խորհուրդը նախագահական ընտրությունների կապակցությամբ ձևավորված կառույց է, և քանի որ ընտրությունները արդեն տեղի են ունեցել, խորհրդի առաքելությունը համարվում է ավարտված: Որոշման մեջ ասված է նաև, թե նախագահական ընտրություններից հետո նոր իրավիճակ է ստեղծվել, որին համապատասխան անհրաժեշտ է ստեղծել նոր մոդելներ, նոր միավորումներ: