«Պուտինը, Թրամփը և Սի Ծինփինը նոյեմբերի 19-ին հանդիպում կանցկացնեն ՉԺՀ առաջնորդի նստավայրում։ Նախապատրաստվում են հանդիպման օրակարգը և համատեղ հայտարարությունը։ Պուտինը գագաթնաժողովի շրջանակում բանակցություններ կվարի Սի Ծինփինի հետ։ Առաջնորդները կքննարկեն արտաքին քաղաքականության հարցեր, այդ թվում՝ ՈՒկրաինայի թեման»,- РИА Новости-ին փոխանցել է Ռուսաստանի նախագահի օգնական Յուրի ՈՒշակովը։               
 

Ընդդիմությունը տուն չի գնա, ՈՒկրաինան հեղափոխության շեմին է

Ընդդիմությունը տուն չի գնա, ՈՒկրաինան հեղափոխության շեմին է
20.01.2014 | 11:45

Կիևում երեկ երեկոյան և ողջ գիշերը բախումներ են տեղի ունեցել ցուցարարների և ուժայինների միջև: Կան մեծ թվով տուժածներ: Ավտոմայդանի մասնակիցներից Դմիտրի Բուլատովը իր ֆեյսբուքյան էջում գրել է, թե միայն մեկ առաջնորդ է եղել ժողովրդի հետ առաջին գծում` Վիտալի Կլիչկոն: Նա նշել է, թե «Ուդար» կուսակցության ղեկավար Կլիչկոն ավտոմայդանցիների համար դիմադրության առաջնորդ է: Նշենք, որ «Բատկիվշչինայից» Արսենի Յացենյուկը երեկ հայտարարել էր, թե Մայդանում մի առաջնորդ կա` դա ժողովուրդն է: Յացենյուկը նաև ասել էր, թե նախագահ Յանուկովիչը զանգել է իրեն և խոսել ընդդիմության հետ բանակցություներ սկսելու մասին: Երեկ Կլիչկոն եղել է Յանուկովիչի մոտ. նա տեղեկացրել է, թե այսօր երկրի նախագահը հակաճգնաժամային հանձնաժողով կստեղծի: Լվովում մայդանցիները շրջափակում են բերկուտցիներին: Ուկրաինայում ԱՄՆ դեսպանատունը Յանուկովիչին կոչ է արել դադարեցնել բռնությունները: Պաշտոնական տվյալներով 70 ոստիկան է տուժել, որից 49-ը տեղափոխվել է հիվանդանոց, այրվել է 4 ավտոբուս և 2 ավտոմեքենա: Տուժողներ կան և մայդանցիներից, սակայն ստույգ տվյալներ չեն նշվում, 20-ից ավելի ակտիվիստ ձերբակալվել է:

Ահա թե ինչ արձագանքներ կան երեկվա դեպքերից Facebook սոցցանցում: ՀՀ-ում Ուկրաինայի առաջին դեսպան Ալեքսանդր Բոժկոն գրել է. «Խոր գիշեր է, ավելի շուտ արդեն լուսածեգ, գիշերվա (թե՞ առավոտվա) ժամը չորսն է, սակայն Կիևն ամենևին էլ քնած չէ: Փողոցներում ամենուրեք մարդիկ են մտահոգ անցուդարձ անում՝ ոմանք դեպի Մայդան են շտապում, ոմանք էլ վերադառնում են այնտեղից: Ամենքը պատրաստվում են գուցե թե վաղվա ճակատամարտին՝ Մայդանի պաշտպանությանը: Կինս, որ սովորաբար չի աղոթում, անդադար կրկնում է «Տեր Աստված, միայն թե արյուն չթափվի, մեղք են տղաները», հետո ավելացնում, «Ի՜նչ հերոս են նրանք, Զապորոժյան Սեչի արժանի ժառանգները» և նույնիսկ արտասվում: Իսկ Մայդանում հիմնականում տղաներ են՝ ջահել ու ահել: Ասում են, որ աղմկահար նռնակներից ինչ-որ մեկի ձեռքի թաթն է կտրվել, մյուսի աչքն է կուրացել ռետինե գնդակից, և, ընդհանրապես, շատ վիրավորներ կան: Շա՜տ ու շատ տագնապալի է վիճակը: Վախենում եմ, որ Մայդանի թշամիները կօգտագործեն այս բախումը 100 %-ով»:

Մեր հայրենակից, գեղանկարիչ Բորիս Եղիազարյանն էլ, ով բնակվում է Ուկրաինայում և բողոքի ակցիաների ակտիվ մասնակիցներից է, անդրադարձել է պայքարին. «Ուկրաինայի բոլոր քաղաքներում մարդիկ շրջափակում են տեղի Բերկուտը, որը պատրաստվում էր գնալ Կիև` Մայդան: Դրանում է մեր հաղթանակը: Ասել եմ և ասում եմ. մենք կշրջափակենք Բերկուտը ներսից և դրսից և մենք նրանց չենք թողնի շարժվել: Եվ այսօր եթե Բերկուտը շրջափակի Մայդանը, մենք պետք է շրջափակենք Բերկուտը մեր բազմությամբ: Մենք չպետք է թույլ տանք այն սցենարը, որն այսօր այնտեղ տեղի է ունենում: Իսկ ով հոգնել է, պետք է մի քիչ հանգստանա և կրկին գնա Մայդան»:

«Բատկիվշչինայի» պատգամավոր, ազգությամբ հայ Արսեն Ավակովն անդրադարձել է ընդդիմություն-իշխանություն բանակցություններին. «Կրկին անգամ միամտություն և բանակցություններ` առաջարկված Յանուկովիչի կողմից: Այդպես արդեն եղել է դեկտեմբերի 8-ին: Եվ ես նստել էի Կրեպոստնոյում, ձյան վրա ինքնապաշտպանությունից հարյուրավորների հետ` ձեռքերը Բերկուտի դեմ շղթայած: Եվ մեզ գիշերը քշեցին: Իսկ հետո եղավ գրոհ Մայդանի վրա`10-ին եւ 11-ին: Եվ ինձ մի պատմեք նրա մասին, թե արդյո՞ք կարելի է հավատալ Յանուկովիչին: Չի կարելի: Միայն բանակցություններ` թիկունքում ունենալով ժողովրդի ՈԻԺԸ: Ընդ որում`Մայդանի չափավոր և արմատական ներկայացուցիչների մասնակցությամբ»:

Հավելենք, որ դեկտեմբերի 16-ին Գերագույն ռադայի ընդունած օրենքների արդյունքում խստացվել են հանրահավաքների և բողոքի այլ ակցիաների անցկացման պայմանները, հակաժողովրդավարական փոփոխություններ են արվել մի շարք օրենքներում: Արևմուտքը խստորեն դատապարտել է Յանուկովիչի իշխանության քայլերը, այն անվանելով վերադարձ բռնապետությանը:

Կարինե ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ

Դիտվել է՝ 704

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ