ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ժողովուրդը պետք է որոշի իշխանության հարցն Ուկրաինայում

Ժողովուրդը պետք է որոշի իշխանության հարցն Ուկրաինայում
27.01.2014 | 11:50

Ուկրաինայի ընդդիմության լիդերներից Վիկտոր Կլիչկոն կիրակի երեկոյան Մայդանում ասել է, որ «ընդդիմության պայքարը շարունակվում է, հիմնական պահանջը մնում է նախագահ Վիկտոր Յանուկովիչի հրաժարականը և նախագահական արտահերթ ընտրությունների անցկացումը»։ Ընդդիմադիր մեկ այլ լիդեր` Արսենի Յացենյուկը, ում Յանուկովիչը առաջարկել է վարչապետի պաշտոնը, ասել է, որ «ընդդիմությունը պատրաստ է ստանձնել պատասխանատվությունը, սակայն ժողովուրդը պետք է որոշի իշխանության հարցն Ուկրաինայում»։

Դիտվել է՝ 637

Մեկնաբանություններ