ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Գյուլը կայցելի Վրաստան

Գյուլը կայցելի Վրաստան
28.01.2014 | 13:26

Առաջիկայում Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլը կայցելի Վրաստան՝ հայտարարել է արտաքին հարցերով Վրաստանի նախագահի խորհրդական Վանո Մաչավարիանին: Նման որոշում է կայացվել Վրաստանի նախագահ Գեորգի Մարգվելաշվիլիի Թուրքիա կատարած այցի ժամանակ:

Դիտվել է՝ 783

Մեկնաբանություններ