ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռոսոբորոնէքսպորտը նախատեսում է ռազմական արտահանման ծավալները պահել 13 միլիարդ դոլարի սահմաններում

Ռոսոբորոնէքսպորտը նախատեսում է ռազմական արտահանման ծավալները պահել 13 միլիարդ դոլարի սահմաններում
28.01.2014 | 22:04

2013 թվականին Ռուսաստանը 13.2 միլիարդ դոլարի սպառազինություն և ռազմական տեխնիկա է արտահանել՝ «Կոմերսանտին» տված հարցազրույցում հայտարարել է Ռոսոբորոնէքսպորտի գլխավոր տնօրեն Անատոլի Իսայկինը: Զենք է մատակարարվել 60 երկրներ, որոնցից 6-ին բաժին է ընկել ընդհանուր արտահանման 75%-ը: Անցյալ տարվա ընթացքում պետական ընկերությունը 1202 պայմանագիր է կնքել: Մոտակա 2-3 տարիներին Ռոսոբորոնէքսպորտը նախատեսում է ռազմական արտահանման ծավալները պահել 13 միլիարդ դոլարի սահմաններում: Ռուսական ռազմական արտադրանքից ամենամեծ պահանջարկը վայելում են Սու-30 և ՄիԳ-29 կործանիչները, Յակ-130 ուսումնամարտական ինքնաթիռները:

Դիտվել է՝ 843

Մեկնաբանություններ