ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ժնևում ցույցեր են` ի պաշտպանություն սիրիական իշխանությունների

Ժնևում ցույցեր են` ի պաշտպանություն սիրիական իշխանությունների
31.01.2014 | 15:14

Ժնևում ՄԱԿ-ի գրասենյակի առաջ ակցիա է` ի աջակցություն Սիրիայի ղեկավարության, տեղեկացնում է РИА Новости-ն:
Այսօր «Ժնև 2»-ի շրջանակներում պետք է սկսվի Սիրիայի իշխանության և ընդդիմության միջև բանակցությունների առաջին փուլը:
Ակցիային մասնակցում է մոտ 300 ցուցարար, ովքեր եկել են ԵՄ տարբեր երկրներից: Տեղի ոստիկանությունը նշել է, որ ցույցն օրինական է և խաղաղ:

Դիտվել է՝ 1020

Մեկնաբանություններ