ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Եվս կես միլիարդ Իրանին

Եվս կես միլիարդ Իրանին
02.02.2014 | 14:52

Իրանի իշխանություններն ակնկալում են, որ երկուշաբթի օրվանից կապասառեցվի Թեհրանին պատկանող՝ արևմտյան բանկերում արգելափակված կես միլիարդ դոլարը՝ Ժնևում միջուկային ծրագրի շուրջ անցած տարեվերջին կայացված համաձայնագրի շրջանակներում: Արևմտյան բանկերում գտնվող և սառեցված իրանական ֆինանսական ակտիվների ընդհանուր ծավալը գերազանցում է 4 միլիարդ ամերիկյան դոլարը:

Դիտվել է՝ 853

Մեկնաբանություններ