Իրանի և գերտերությունների միջև համաձայնությունը կարող է ձեռք բերվել առաջիկա վեց ամիսներին՝ հայտարարել է արտգործնախարար Մոհամադ Ջավադ Զարիֆը՝ հավելելով, որ հնարավոր է նաև ավելի վաղ: Բանակցությունները այդ հարցով կշարունակվեն փետրվարի 18-ին։
Իրանի հոգևոր առաջնորդի խորհրդական Ալի Աքբար Վելայաթիի քննադատական խիստ տոնայնությամբ հոդվածը մեզանում շատ քննարկվեց։
Այդ քննարկումը, սակայն, ուներ մի կարևորագույն թերություն՝ երբ հոդվածի շեշտադրումներն ընդհանրապես չէին դիտարկվում Իրանի արտաքին քաղաքական փոփոխված ռազմավարության համատեքստում...