ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Էրդողանը Բեռլինում է

Էրդողանը Բեռլինում է
05.02.2014 | 14:03

Թուրքիայի անդամակցությունը ԵՄ-ին գործընթաց է, որի վերջնական արդյունքն անհայտ է՝ գտնում է Գերմանիայի կանցլեր Անգելա Մերկելը՝ Թուրքիայի վարչապետ Ռեջեփ Թայիփ Էրդողանի հետ բանակցություններից հետո: Էրդողանն այժմ Բեռլինում է: Մերկելն ասել է, որ Գերմանիան տարածաշրջանային քաղաքականությանը նվիրված քննարկումներ է սկսել:
Թուրքիայի՝ ԵՄ–ին անդամակցության բանակցային գործընթացն սկսվել է 2005 թվականին, բաղկացած է 35 գլուխներից, որոնք առնչվում են երկրի հասարակական, քաղաքական և տնտեսական կյանքին:

Դիտվել է՝ 834

Մեկնաբանություններ