ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Յանուկովիչը դեմ չէ

Յանուկովիչը դեմ չէ
08.02.2014 | 17:41

Ուկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը պատրաստ է ընդդիմության հետ բանակցություններին և դեմ չէ սահմանադրական փոփոխություններին՝ պարզվել է ԱՄՆ պետքարտուղարի օգնական Վիկտորիա Նուլանդի հետ հանդիպման ընթացքում։ Սահմանադրական փոփոխությունները ընդդիմադիրների հիմնական պահանջներից են, առաջարկվող փոփոխությունները միտված են նախագահի լիազորությունների սահմանափակմանը։ Նուլանդը հանդիպել է նաև ընդդիմության ղեկավարների հետ։

Դիտվել է՝ 791

Մեկնաբանություններ