ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

ԵՄ-ն կհզորացնի դերը կոնֆլիկտների կարգավորման հարցում

ԵՄ-ն կհզորացնի դերը կոնֆլիկտների կարգավորման հարցում
10.02.2014 | 12:50

Ըստ նախագծի` «13 պետությունները հույսով ունեն արագացնելու ներքին ընթացակարգերն այն նպատակով, որ Ասոցացման պայմանագիրը նախաստորագրած Վրաստանն ու Մոլդովան հնարավորինս արագ` մինչև այս տարվա օգոստոսի վերջ, ստորագրեն այդ փաստաթղթերը»:
Նախագծում Եվրամիության 13 պետությունները հույս են հայտնում «հզորացնելու Եվրամիության դերը երկարատև հակամարտությունների կարգավորման խնդրում, Ասոցացման պայմանագրի իրագործումը դարձնելու մեխանիզմ, որը Քիշնևին և Թբիլիսիին կընձեռի անջատողական տարածքների հետ կապերն ամրացնելու հնարավորություն և կխրախուսի փոխադարձ շփումների ակտիվացումը»:

Դիտվել է՝ 798

Մեկնաբանություններ