ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Աբդուլահ Գյուլը հրավիրում է Թյուրքական խորհրդի IV գագաթաժողով

Աբդուլահ Գյուլը հրավիրում է Թյուրքական խորհրդի IV գագաթաժողով
15.02.2014 | 17:40

Թուրքիայի նախագահ Աբդուլլահ Գյուլն Ադրբեջանի նախագահ Իլհամ Ալիևին, Ղազախստանի նախագահ Նուրսուլթան Նազարբաևին, Ղրղզստանի նախագահ Ալմազբեկ Ատամբաևին հրավիրել է Թուրքիա՝ հայտնել է azvision.az-ը։
Նա զանգահարել է բոլոր նախագահներին և հրավիրել Թյուրքական խորհրդի IV գագաթաժողովին։ Նախագահներն ընդունել են հրավերը։ Գագաթաժողովի ամսաթիվը չի հաղորդվում։

Դիտվել է՝ 1024

Մեկնաբանություններ