ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ժնևի օդանավակայանը փակվել է

Ժնևի օդանավակայանը փակվել է
17.02.2014 | 14:51

«Ethiopian Airlines ավիաընկերությանը պատկանող Boeing 767-ը պարտադրված վայրէջք է կատարել Ժնևի օդանավակայանում: Ինքնաթիռը Եթովպիայի մայրաքաղաք Ադիսապես փորձ է կատարվել պատանդ վերցնել մարդկանց: Ավելի մանրամասն տեղեկություններ ես տալ չեմ կարող: Այժմ տեղում աշխատում է ոստիկանությունը»,- ասել է օդանավակայանի մամուլի խոսնակը: Ethiopian Airlines ավիաընկերության տվյալներով՝ ուղևորներին և անձնակազմի անդամներին վտանգ չի սպառնում: Հաղորդվում է նաև, որ օդաչուները կարողացել են լքել ինքնաթիռը: Ինքնաթիռը հափշտակած անձը ձերբակալվել է:

Դիտվել է՝ 797

Մեկնաբանություններ