ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մի ընկեք ինքնաթիռից

Մի ընկեք ինքնաթիռից
17.02.2014 | 22:26

Դուբայի օդանավակայանում «ՈՒրալյան ավիաուղիների» ուղեկցորդուհին ինքնաթիռից ընկել է թռիչքուղու վրա, երբ փետրվարի 17-ին ինքնաթիռը արագություն էր հավաքում դեպի Պերմ թռչելու: Պատճառը եղել է օդանավակայանի ծառայողական ավտոմեքենայի ինքնաթիռին բախվելը: ՈՒղեկցորդուհուն տեղափոխել են հիվանդանոց: Ինքնաթիռը, որ իրականացնում էր Դուբայ-Պերմ U6-806 չվերթը, որոշ վնասվածքներ է ստացել և փոխարինվել է:

Դիտվել է՝ 812

Մեկնաբանություններ