ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Դավութօղլուն նույն Դավութօղլուն է

Դավութօղլուն նույն Դավութօղլուն է
19.02.2014 | 17:56

Սառեցված հակամարտությունները խոչընդոտում են Կովկասում խաղաղության հաստատմանը, հայտարարել է Թուրքիայի արտգործնախարար Ահմեդ Դավութօղլուն Ադրբեջանի և Վրաստանի արտգործնախարարների հետ հանդիպումից հետո: Նրա խոսքերով՝ բոլոր կողմերը պետք է անեն իրենցից կախված հնարավոր ամեն ինչ՝ սառեցված հակամարտությունները կարգավորելու համար: Անդրադառնալով Հայաստանի և Թուրքիայի միջև սահմանների բացման հնարավորությանը՝ Դավութօղլուն նշել է, որ դա չի լինի, քանի դեռ չի կարգավորվել ԼՂ հակամարտությունը:

Դիտվել է՝ 808

Մեկնաբանություններ