ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հռչակագիր են ստորագրել

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարները հռչակագիր են ստորագրել
19.02.2014 | 17:57

Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարներ Էլմար Մամեդյարովը, Մայա Փանջիկիձեն և Ահմեդ Դավութօղլուն Գյանջայում հանդիպման արդյունքներով հռչակագիր են ստորագրել: Հանդիպումն անցել է դռնփակ: Սա Ադրբեջանի, Վրաստանի և Թուրքիայի արտգործնախարարների երրորդ հանդիպումն է: Գյանջայում երեք երկրների արտգործնախարարները նաև երկկողմ հանդիպումներ են ունեցել:

Դիտվել է՝ 891

Մեկնաբանություններ