ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռասմուսենը զգոն է

Ռասմուսենը զգոն է
20.02.2014 | 16:58

ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Անդերս ֆոգ Ռասմուսենը զգուշացրել է Ուկրաինայի զինված ուժերին, որ եթե բանակը խառնվի Կիևում ծավալվող իրադարձություններին, կտուժեն ՆԱՏՕ-ի հետ հարաբերությունները: Կիևում արյունալի բախումներից հետո նախագահ Վիկտոր Յանուկովիչը զինված ուժերի գլխավոր շտաբի նոր պետ է նշանակել, իսկ պաշտպանության նախարարությունը հայտարարել է, թե առաջիկայում ուժային կառույցը կարող է մասնակցել «հակաահաբեկչական գործողություններին»:

Դիտվել է՝ 735

Մեկնաբանություններ