ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Մեդվեդևը կտրում է Ժիրինովսկու հացը

Մեդվեդևը կտրում է Ժիրինովսկու հացը
20.02.2014 | 17:29

ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը հայտարարել է, որ ՈՒկրաինայի իշխանությունների հետ Ռուսաստանը միշտ պատրաստ է համագործակցելու, պարզապես այդ իշխանությունները պետք է չլինեն փալաս, որի վրա սրբում են ոտքերը: Մեդվեդևը հայտարարել է, որ պետությունը պարտավոր է պաշտպանել իր քաղաքացիներին ու իրավապահներին, ովքեր պաշտպանում են պետական շահը, և միայն այդ դեպքում հնարավոր կլինի դուրս գալ փակուղուց:

Դիտվել է՝ 732

Մեկնաբանություններ