ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Կիևում զոհվել է 77 մարդ

Կիևում զոհվել է 77 մարդ
21.02.2014 | 12:13

Կիևում փետրվարի 18-21-ին բախումների արդյունքում զոհվել է 77 մարդ: Այս մասին հայտարարել է ՈՒկրաինայի առողջապահության նախարարությունը: Ըստ հաղորդված տվյալների, նշված ժամանակամիջոցում բուժօգնության են դիմել 577 տուժածներ, որոնցից 369-ը հոսպիտալացվել է: Վերջին օրվա ընթացքում բուժօգնության է դիմել 132 մարդ, որոնցից 82-ի նկատմամբ ստացիոնար բուժում է սահմանվել, իսկ մյուսներին օգնություն է ցուցաբերվել տեղում:

Դիտվել է՝ 881

Մեկնաբանություններ