ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Ռուսները Կիևում կրակում են ուկրաինացիերի վրա

Ռուսները Կիևում կրակում են ուկրաինացիերի վրա
21.02.2014 | 12:17

ՈՒկրաինացի լրագրողները ապացույցներ են հրապարակել Կիևի Մայդանում ռուսական զորքերի առկայության վերաբերյալ, համաձայն որոնց ռուսական ուժայինները կրակում են ուկրաինացի ժողովրդի վրա: Ավելի վաղ ցուցարարները Մայդանի վրա գրոհի ժամանակ ռուս սպայի վրայից պոկել էին ՌԴ ՆԳՆ զորքերի խորհրդանշանը, որի վրա պարզ երևում են երկգլխանի արծիվն ու ռուսական եռագույնը: «Եթե այս տեղեկությունը հաստատվի, և հայտնաբերվեն նաև այլ ապացույցներ, դա այնքան լուրջ է, որ Յանուկովիչի իշխանությունից չպետք է ոչինչ մնա: Մի բան է, երբ օգտագործվում են ներքին զորքերը, մի այլ բան, երբ ներգրավում են արտաքին ուժեր»,- ասվել է Մայդանի հարթակից:

Դիտվել է՝ 984

Մեկնաբանություններ