ՌԴ-ի, Չինաստանի և ԱՄՆ-ի ղեկավարների եռակողմ հանդիպման օրակարգը համաձայնեցված է, սակայն որոշ հարցեր ընթացքում կհստակեցվեն՝ հայտարարել է Ռուսաստանի նախագահի մամուլի քարտուղար Դմիտրի Պեսկովը։ Նա նշել է, որ հանդիպումը տեղի կունենա հինգշաբթի՝ Շենչժենում, նոյեմբերի 18-19-ն անցկացվելիք Ասիա-խաղաղօվկիանոսյան տնտեսական համագործակցության գագաթնաժողովի շրջանակում։ «Սա շատ կարևոր հանդիպում է, որը ժամանակակից աշխարհում նմանը չի ունեցել և չունի»,- ընդգծել է Կրեմլի պաշտոնական ներկայացուցիչը։               
 

Բրյուսելը դեռ լռում է

Բրյուսելը դեռ լռում է
21.02.2014 | 17:08

ՈՒկրաինայի նախագահ Վիկտոր Յանուկովիչը հայտարարել է արտահերթ ընտրություններ անցկացնելու և 2004 թ. սահմանադրությանը վերադառնալու անհրաժեշտության մասին:

Բրյուսելը դեռևս չի մեկնաբանում այդ տեղեկատվությունը, քանի որ չի ստացել պաշտոնական հայտարարություն այդ մասին:
«Երբ կստանանք պաշտոնական տեղեկատվություն, այն ժամանակ էլ կլինի պաշտոնական արձագանք»,- մամուլի ասուլիսի ժամանակ հաղորդել է Բրյուսելում եվրոպական դիվանագիտության գլխավոր ներկայացուցիչ Մայա Կուցանցիչը: Նրա խոսքերով՝ Քեթրին Էշթոնը մշտական կապի մեջ է գտնվում Լեհաստանի, Գերմանիայի և Ֆրանսիայի արտգործնախարարների հետ, որոնք ՈՒկրաինայի ղեկավարության հետ վարում են բանակցություններ:
Վիկտոր Յանուկովիչի, ընդդիմադիր կուսակցությունների ղեկավարներ Արսենի Յացենյուկի, Վիտալի Կլիչկոյի, Օլեգ Տյագնիբոկի, ինչպես նաև ՌԴ օմբուդսմեն Վլադիմիր Լուկինի հետ հանդիպումները շարունակվել են ողջ գիշեր, ընդհանուր առմամբ՝ ութ ժամ:

Դիտվել է՝ 920

Մեկնաբանություններ

´ան արգելվում է: Կայքում արտահայտված կարծիքները պարտադիր չէ, որ համընկնեն կայքի խմբագրության տեսակետին: Գովազդների բովանդակության համար կայքը պատասխանատվություն չի կրում: Էլեկտրոնային հասցե՝ info@irates.am